Նորություններ

Բաժիններ

 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. մինչ 2018 թվականի հունվարի 8-ը

29 Դեկտեմբեր 2017

Հարգելի գործընկերներ, ուսանողներ,  ահա և հրաժեշտ ենք տալիս 2017 թվականին: Օրեր առաջ միասնաբար ամփոփեցինք մեր աշխատանքային հաջողությունները, ձեռքբերումները, խոսեցինք նաև թերությունների մասին, անդրադարձանք այն նպատակներին, անելիքներին,  որոնք առջևում են:

Օրացուցային նոր տարին շուտով կբախի բոլորիս դռները ու կբերի մեզ Ամանոր ու Սուրբ Ծնունդ, լավատեսություն և հավատ:

ՀՊՏՀ պաշտոնական (asue.am) կայքի, ֆեյսբուքյան պաշտոնական էջի, «Տնտեսագետ» ամսագրի սիրելի այցելուներ, ընթերցողներ, առաջիկա տասնօրյակը բոլորիս համար տոնական արձակուրդի ժամանակաշրջան է, որից հետո կվերադառնաք և, հավատացած ենք, աշխատանքին կլծվենք նոր լիցքերով ու եռանդով:

Մաղթենք բոլորիս ուրախ ու ջերմ տոներ, թող որ 2018 թվականը բոլորիս բերի առողջություն, բարօրություն, անձնական ու աշխատանքային հաջողություններ:

Մինչ նոր հանդիպում՝  2018 թվականի հունվարի 8-ին:

 Սիրով՝ ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 1305 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք