Նորություններ

Բաժիններ

 

Շնորհակալագիր՝ ԿԳ նախարարից. ՀՊՏՀ-ն տարին ամփոփում է նաև մարզական հաջողություններով

19 Դեկտեմբեր 2017

Անցնող տարում մեր ուսանող մարզիկներն ակտիվորեն մասնակցել են միջբուհական հանրապետական խաղերին և հաղթել մի շարք առաջնություններում:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր պարգևներ է հանձնել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերին ակտիվ մասնակցություն ցուցաբերած բուհերին և լավագույն ուսանող-մարզիկներին:

 

Միջոցառմանը ներկա է եղել ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը և ինչպես հաղորդեց՝  ՀՊՏՀ-ն ստացել է շնորհակալագիր, մեր ուսանողներ, ֆուտզալիստ Արա Բաղդադյանը (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ,  մագիստրատուրա, 2-րդ կուրս) և հրաձիգ Նարինե Հակոբյանը  (հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ, 3-րդ կուրս)՝         ձեռքի ժամացույցներ:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ն հաջող մասնակցություն է ունեցել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած ուսանողական հանրապետական խաղերին: Դեկտեմբերի 1-ին նախարարությունը, լավագույն մասնակցության համար, շնորհակալագիր է հանձնել մեր համալսարանին:

Շնորհավորում ենք մեր մարզիկներին:

Առաջին լուսանկարը՝ ԿԳՆ պաշտոնական կայքից:

      

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 291 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք