Նորություններ

Բաժիններ

 

Շնորհակալագիր՝ բազմամյա աշխատանքի ու մեծ ավանդի համար

19 Հոկտեմբեր 2017

ՀՊՏՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում այսօր հանդիսավորապես մեծարեցին ու վաստակած հանգստի ճանապարհեցին ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Միտոյանին, ով այս տարի նշեց իր 80-ամյա հոբելյանը: Ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մհեր Աղալովյանը, գնահատանքի խոսք հնչեցնելով վաստակաշատ գործընկերոջ հասցեին, ընդգծեց այն մեծ ավանդը, որ գիտնական-մանկավարժը ունեցել է սերունդների կրթության ու դաստիարակության, կիրառական-մաթեմատիկական վիճակագրության, մաթեմատիկավիճակագրական մեթոդների վերլուծության և կանխատեսման, բազմաչափ վիճակագրության վերլուծության բնագավառներում:

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի և ամբիոնի կողմից Մհեր Աղալովյանը բազմամյա անձնվեր աշխատանքի և մեծ ավանդի համար Աշոտ Միտոյանին հանձնեց շնորհակալագիր: Այնուհետև նրան առողջություն, եռանդ ու ավյուն մաղթեցին  գործընկերները՝ նշելով, որ հարազատ օջախում միշտ ուրախ են տեսնել նրան, ստանալ նրա խորհուրդն ու աջակցությունը:

 

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 1449 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք