Նորություններ

Բաժիններ

 

Շատ կարևոր է աշխատանքային շուկա մտնող երիտասարդներին ճիշտ կողմնորոշելը. Միհրդատ Հարությունյան

15 Փետրվար 2013

Ինչպես արդեն հայտարարել ենք, փետրվարի 19-ին, ժամը 14:14-ին ՀՊՏՀ մեծ դահլիճում տեղի կունենա ՀՊՏՀ և Ayvazyan & Partners ընկերության համատեղ «ԵԹԵ ԳԻՏԵՍ:7:1» թրեյնինգի առաջին հանդիպումը: Ayvazyan & Partners-ի հետ համագործակցության և «ԵԹԵ ԳԻՏԵՍ:7:1»-ի վերաբերյալ ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորև.
-Պրն Հարությունյան, ինչպե՞ս ծնվեց Ayvazyan & Partners-ի հետ համագործակցության գաղափարը
Մեզ համար շատ կարևոր է ՀՊՏՀ տված հարուստ տեսական գիտելիքները հարստացնել բիզնեսի ոլորտում մեծ փորձ ունեցող ընկերության ու մասնագետների պրակտիկ գիտելիքներով: Շատ կարևոր է աշխատանքային շուկա նոր մտնող երիտասարդներին ճիշտ ուղղություն ցույց տալ ու կողմնորոշել: Այդ գործի համար մենք որպես վստահելի կառույց համարում ենք Ayvazyan & Partners ընկերությանը:
-Ի՞նչ արձագանքներ կան, ինչպիսի՞ն է ուսանողների տրամադրվածությունը նախադեպը չունեցող այս թրեյնինգի նկատմամբ:
Ուսանողների շրջանում մեծ ոգևորություն ու հետաքրքրություն եմ նկատում: Սա փորձ է նրանց համար ձևավորելու աշխատանքային պրակտիկ մտածելակերպ ու ազատվելու աշխատանքային փորձ չունեցողի բարդույթից:
-Ի՞նչ կտա «ԵԹԵ ԳԻՏԵՍ:7:1»-ը ուսանողներին
Աշխատանքային փորձ չունենալու խնդիրը շատ արդիական է, և աշխատանքի ընդունվելիս փորձի բացակայությունը մեծ խոչընդոտ է նոր ավարտած ուսանողների համար: «ԵԹԵ ԳԻՏԵՍ:7:1» թրեյնինգն իր թեմաներով և բովանդակությամբ բավականին հագեցած է, և այդ լրջությունը թույլ է տալիս մտածել, որ այն ուսանողներին մեծ ինքնավստահություն կներշնչի ու կդարձնի ավելի պահանջված աշխատանքային շուկայում:

Նորությունը դիտվել է 228 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք