Նորություններ

Բաժիններ

Նորություններ

Հաջող մեկնարկ. ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը՝ բիզնես լիգայում 15 Դեկտեմբեր 2017

Մեր համալսարանի ֆուտզալի հավաքականը շարունակում է մարզական հաղթարշավը. այս տարի թիմը մասնակցում է Ֆուտզալի բիզնես լիգային (A մրցաշար) և առաջին խաղում 6:2 հաշվով հաղթանակ է տարել Ֆակել թիմի նկատմամբ: ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը մեզ հաղորդեց, որ ...

Յան Զահրադիլին շնորհվեց ՀՊՏՀ պատվավոր դոկտորի կոչում 15 Դեկտեմբեր 2017

Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլն այսօր Տնտեսագիտական համալսարանում էր. նրան դիմավորեցին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մելքումյ ...

Մագիստրոսական թեզ են պաշտպանում գործարար կառավարման մագիստրանտները (լուսանկարներ) 15 Դեկտեմբեր 2017

ՀՊՏՀ-ում շարունակվում է հեռակա մագիստրատուրայի ավարտական կուրսերի թեզերի պաշտպանությունը և այսօր այդ պատասխանատու հարթակում կառավարման ֆակուլտետի կառավարում մասնագիտության Գործարար կառավարում մասնագիտացման հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսի ուսանողներն էին: Հանձնաժողովը նախագահում էր տ.գ.դ., հայ-ռու ...

ՀՊՏՀ աշխատակիցները մասնակցել են eDrone նախագծի կոորդինացիոն հանդիպմանը 15 Դեկտեմբեր 2017

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ Էրազմուս+ ծրագրի Educational for Drone (eDrone) № 574090-EPP-1-2016-1-IT-EPPKA2-CBHE-JP նախագծի շրջանակներում դեկտեմբերի 6-9-ը Քիշնևում (Մոլդովա) տեղի է ունեցել առաջին կոորդինացիոն հանդիպումը, որին մասնակցել են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ ...

ՀՊՏՀ ուսանողները Բիալիստոկում մասնակցել են ձեռնարկատիրության վերաբերյալ միջազգային թրեյնինգի և աշխատաժողովի 15 Դեկտեմբեր 2017

ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Կարապետյանը և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի Կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Վահրամ Շաբոյանը Էրազմուս+ ծրագրի շրջանակներում գտնվում են Լեհաստանում՝ Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանում: Ուսանողների օրերը գերհագեցած ...

ՀՊՏՀ աշխատակիցներն իրենց փորձը հարստացնում են արտերկրի համալսարաններում 14 Դեկտեմբեր 2017

Էրազմուս+ ծրագրով դեկտեմբերի 4-8-ը ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Հայկ Բեջանյանը վերապատրաստվել է Կրակովի տնտեսագիտական համալսարանում: Առաջին օրը ՀՊՏՀ ներկայացուցիչը հանդիպել է Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանին, մասնակից դարձել միջմշակութային միջոցառման (մ ...

«Գիտելիքի աշխարհ». անգլախոս ուսանողներին խրախուսող նոր նախաձեռնություն 14 Դեկտեմբեր 2017

Լեզուների ամբիոնը անգլերենի բարձր իմացություն ունեցող ուսանողներին համախմբող և խրախուսող հերթական միջոցառումն է նախաձեռնել, որը կրում է Գիտելիքի աշխարհ խորագիրը: Նախաձեռնության մեկնարկն ազդարարվեց այսօր՝ Առաջնորդությունն անցյալում, ներկայում, ապագայում թեմայով քննարկմամբ, որին մասնակցում էին կառավար ...

Հայաստանը Չինաստանի քաղաքական, տնտեսական և ակադեմիական հետաքրքրության կենտրոնում է. ՀՊՏՀ ներկայացուցիչը մասնակցել ՉԺՀ-ում կայացած փորձագիտական քննարկմանը 14 Դեկտեմբեր 2017

ՀՊՏՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վարդան Աթոյանն օրերս վերադարձել է Չինաստանից, որտեղ նոյեմբերի 30-ին մասնակցել է փորձագիտական կլոր սեղանի՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Չինաստանի (ՉԺՀ) միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Միջոցառումն անցկացվում ...

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք