Նորություններ

Բաժիններ

 

Նոյեմբերի 22-24-ը կկայանա ՀՊՏՀ 27-րդ գիտաժողովը

29 Օգոստոս 2017

2017թ. նոյեմբերի 22-24-ը կկայանա «Տնտեսության և հասարակության զարգացում. XXI դարի մարտահրավերներ և հնարավորու­թյուններ» խորագրով Հայաստանի պետական տնտեսագիտական համալ­սարանի 27-րդ գիտաժողովը:

Ինչպես հայտնում են ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնից, գիտաժողովի շրջանակներում բաժանմունքների և կլոր սեղանների նիս­տերը կանցկացվեն ըստ հետևյալ ուղղությունների.

  • Զարգացման ընդհանուր հիմնախնդիրներ
  • Կրթություն, գիտություն և նորաստեղծություն
  • Համաշխարհային տնտեսագիտություն և գլոբալացում
  • Կառավարում, կառավարման տեղեկատվական համակարգեր
  • Մարքեթինգ և լոգիստիկա
  • Տարածաշրջանային տնտեսագիտություն և տարածական զարգացում
  • Ազգաբնակչության տնտեսագիտություն և ժողովրդագրություն
  • Մարդկային ռեսուրսների կառավարում և աշխատանքի տնտեսագիտություն
  • Բնօգտագործման տնտեսագիտություն
  • Հաշվապահական, կառավարչական հաշվառում և աուդիտ
  • Ֆինանսներ և հարկային քաղաքականություն
  • Ֆինանսական շուկաներ և ներդրումներ
  • Սոցիալ-տնտեսական հարաբերություններ և դրանց իրավական կարգավորում
  • Զարգացման փիլիսոփայական և մշակութային հիմնախնդիրներ:

Գիտաժողովին ներկայացվող հոդվածների պահանջները

Նյութերի ձևավորման պահանջները

- հոդվածի ծավալը`   5-7 էջ,

- հեղինակի մասին տվյալները /անուն, ազգանուն, հայրանուն, աշխատավայր, պաշտոն, գիտական աստիճան/`   հայերեն, ռուսերեն անգլերեն,

- հոդվածի վերնագիրը, հիմնաբառերը /6 բառից ոչ պակաս/ և ամփոփումները /50-60 բառ/`   երեք լեզվով,

- էջի ձևաչափը`   A4 (201 X 297 մմ),

- լուսանցքները`   2,5 սմ բոլոր կողմերից,

- տառատեսակը`   GHEA Grapalat,

- տառաչափը`   12,

- տողամեջը`   1,5,

- պարբերության խորությունը`   1 սմ,

- վերնագիրը` գլխատառերով, 14 տառաչափով,

- գծանկարների և աղյուսակների տառաչափը`   10,

- գծանկարի համարը և անվանումը`   ներքևում, աղյուսակինը`   վերևում,

- բանաձևերը`   Equation,

- հղումները`   տողատակում,

- հոդվածը ներկայացնել տպագիր և էլեկտրոնային տարբերակներով,

- էլեկտրոնային տարբերակի ֆայլի անվանումը պետք է ներառի գիտաժողովի ծածկագիրը /ԳՀ-27/ և հեղինակի ազգանունը. օրինակ`   ԳՀ-27, Ավագյան:  

Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է 2017 թվականի նոյեմբերի 3-ը:

Գիտական և տեխնիկական պահանջներին չբավարարելու դեպքում հոդվածը չի տպագրվում և հեղինակին այդ մասին տեղեկացվում է 7 օրվա ընթացքում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժին`    հեռ. 59-34-26, էլ փոստ՝   muradyangitutyun@mail.ru:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 1349 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք