Նորություններ

Բաժիններ

 

Մեր համալսարանում դասերը կմեկնարկեն փետրվարի 9-ին. դասացուցակները՝ առցանց

29 Հունվար 2018

Օրեր անց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կմեկնարկի նոր ուսումնաշրջանը. փետրվարի 9-ին կսկսվեն 2017-2018 ուստարվա առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի 2-րդ կիսամյակի դասերը: Դասացուցակներն արդեն հաստատվել են, դեկանատները մեզ են տրամադրել դրանց էլեկտրոնային տարբերակները, որոնց կարող եք ծանոթանալ  այստեղ:

Հեռակա ուսուցման համակարգում 2-րդ կիսամյակը կմեկնարկի փետրվարի 26-ին, հեռակայի դասապրոցեսի կազմակերպման ժամանակացույցը տե'ս հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/2017_docs/heraka.pdf :

ՀՊՏՀ ուսումնական բաժնից տեղեկացնում են, որ 2-րդ կիսամյակի համար ուսման վարձի զեղչի դիմումներն ընդունվելու են փետրվարի 9-ից մինչև մարտի 12-ը: ՀՊՏՀ-ում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը՝ այստեղ՝ http://media.asue.am/upload/2017_docs/npastneri_kanonakarg_22.06.2016.pdf :

Հիշեցնենք, որ այժմ համալսարանում քննաշրջան է, որն ամփոփվելու է փետրվարի 22-ին: Ընթացող վերահանձնումների ժամանակացույցերին, որոնք հրապարակել էինք ավելի վաղ, կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/ֆակուլտետներ/քննագրաֆիկներ-409:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 5128 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք