Նորություններ

Բաժիններ

 

Ճանապարհորդություն և աշխատանք՝ ԱՄՆ-ում. ծրագիրը ներկայացվեց ուսանողներին

17 Փետրվար 2016

Մեր համալսարանում այսօր հյուրընկալվել էր Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոնի նախագահ Արմեն Հայրումյանը, ով ուսանողներին ներկայացրեց “Work and Travel” միջազգային ուսանողական ծրագիրը: Հանդիպմանը ներկա էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, ով ողջունեց մասնակից-ուսանողներին, ներկայացրեց հյուրին, ապա նշեց, որ ծրագիրը ԱՄՆ-ին ծանոթանալու և այնտեղ աշխատելու լավ հնարավորություն է:

Արմեն Հայրումյանը մանրամասներ ներկայացրեց “Work and Travel”-ից` նշելով, որ այն ԱՄՆ-ի կառավարության կողմից իրականացվող  ծրագրերից է, որը հնարավորություն է ընձեռում աշխարհի տարբեր երկրների առաջադեմ  ուսանողներին ամառային արձակուրդների ընթացքում  մեկնել ԱՄՆ և աշխատել: Ինչպես նշեց բանախոսը՝ դիմորդները պետք է լինեն  18-25 տարեկան, ցերեկային, առկա ուսուցմամբ սովորող ուսանողներ: ԱՄՆ մեկնած ուսանողները հնարավորություն կստանան նաև մրցութային կարգով  Վաշինգտոնի համալսարաններից մեկում մասնակցելու առաջնորդության դասընթացների (Leadership): Ծրագրի սկիզբը հունիսի 1-ին է, ավարտը՝ օգոստոսի վերջին:

Դիմորդները պետք է ունենան անգլերենի լավ իմացություն, իսկ դիմորդների ընտրությունը կատարվում է 2 փուլից բաղկացած հարցազրույցով: Առաջին փուլն իրականացնելու է Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոնը, երկրորդն իրականացնելու է ամերիկյան կողմը՝ առցանց (Skype-ի միջոցով): Ներկայացվեց ծրագրի մասին պատմող տեսանյութ:

Հանդիպման ավարտին Արմեն Հայրումյանը ներկայացրեց նաև միջազգային տարբեր դասընթացների մասնակցելու հնարավորություններ: Ուսանողներն իրենց հարցերն ուղղեցին բանախոսին:

“Work and Travel” միջազգային ուսանողական ծրագրի մասին պատմող տեսանյութին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://www.youtube.com/watch?v=KcAXOcSdIUY&feature=youtu.be, իսկ  Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոնի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/ACE-Armenia-162292293783144/?fref=ts : Ծրագրի հետ կապված հարցերով կարող եք դիմել նաև մեր համալսարանի արտաքին կապերի բաժին:

 

 

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն` այստեղ  

Նորությունը դիտվել է 407 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք