Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ 15 ուսանողներ երկրորդ կիսամյակը կուսանեն եվրոպական բուհերում

25 Հունվար 2016

2015-2016 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը ՀՊՏՀ 15 ուսանողներ կուսումնառեն եվրոպական բուհերում՝ «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում: Այսօր այս մասին հայտնեց ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Ռեկտորատը քննարկեց արտասահման մեկնող ուսանողներին ակադեմիական արձակուրդ տրամադրելու գործընթացի կազմակերպական հարցերը, ռեկտորատի անդամների հարցադրումներին ի պատասխան ծրագրի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը:

Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը ներկայացրեց իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Լյուբա Մեհրաբյանի նոր հրատարակության բաշխման հարցը, որը հաստատվեց ռեկտորատի կողմից: Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը դեկաններին հիշեցրեց ՀԵՀ-ի կրթաթոշակի վերջնաժամկետի մասին՝ խնդրելով ուսանողների ՄՈԳ-երի հաշվարկման գործընթացը կազմակերպել սահմանված ժամկետներում: Ի դեպ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված կրթաթոշակի մասին հայտարարությունը մենք հրապարակել էինք օրեր առաջ, կարող եք կրկին ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/Heh.pdf

Ռեկտորատը քննարկեց նաև ընթացիկ մի քանի հարց:

 

 

 

 

 

 

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ  

Նորությունը դիտվել է 468 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք