Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ վոլեյբոլի թիմը՝ ուսանողական մարզական խաղերի մրցանակակիր

30 Հոկտեմբեր 2017

Համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 25-29-ը ՀՊՏՀ վոլեյբոլի տղաների թիմը հաջող մասնակցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած հանրապետական ուսանողական մարզական խաղերի վոլեյբոլի առաջնությանը և զբաղեցրել  3-րդ մրցանակային տեղը: Թիմի մարզիչն է ամբիոնի դոցենտ Գագիկ Վարդանյանը:

Տեղեկացնենք, որ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրում ընդգրկված են վոլեյբոլ, հնգամարտ, ատլետիկա, ուժային եռամարտ, ֆուտզալ, բասկետբոլ և հրաձգություն մարզաձևերը: 

Ամփոփելով վերջին շրջանի մարզական իրադարձությունները՝ նշենք, որ օրերս ՀՊՏՀ հանդբոլի տղաների թիմն էլ մասնակցել է ՀՀ բուհերի ուսանողների 18-րդ հանրապետական խաղերի շրջանակում անցկացված հանդբոլի առաջնությանը: Ինչպես մեզ փոխանցեց վերոնշյալ ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը՝ թեև տղաները մրցանակային տեղ չեն զբաղեցրել, սակայն այս մասնակցությունը կարևոր էր այն առումով, որ ՀՊՏՀ թիմը հանդես էր գալիս նոր կազմով: 

Առաջիկայում ևս մի շարք հանրապետական մրցումներ են, որտեղ իրենց ուժերն են փորձելու նաև մեր մարզիկները:

Լուսանկարները տրամադրել է ամբիոնը:

 

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 467 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք