Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդիպել է ՌԴ Հարավային դաշնային համալսարանի ռեկտոր Մարինա Բորովսկայային

27 Մայիս 2014

Մայիսի 21-ին ՌԴ Հարավային դաշնային համալսարանում կայացել է ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հանդիպումը Հարավ-դաշնային համալսարանի ռեկտոր Մարինա Բորովսկայայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը:

«Հանդիպմանը քննարկվել են երկու համալսարանների համագործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր՝ դասախոսների փոխանակման, վերապատրաստման, համատեղ ծրագրերի իրականացման, գիտական հետազոտությունների անցկացման և այլ հարցերի վերաբերյալ»,-վերադարձից հետո ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Կորյուն Աթոյանը:

ՀՊՏՀ ռեկտորը բարձր գնահատեց Հարավային դաշնային համալսարանի ռեկտորի հետ հանդիպումը՝ նշելով, որ այն հրաշալի առիթ էր համագործակցության առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու և փոխգործակցությունն ամրացնելու համար:

«Մենք պայմանավորվել ենք ուսանողների և ասպիրանտների շարժունության մասին համաձայնագիր պատրաստել, որը  կնպաստի երկու համալսարանների երիտասարդ գիտնականների համագործակցությանը»,- նշեց ՀՊՏՀ ռեկտորը:

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


 Նախորդ  նորություններն` այստեղ    

Նորությունը դիտվել է 291 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք