Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ ռեկտորը հյուրընկալեց «Ամենախելացին» հեռուստանախագծի հաղթող ՀՊՏՀ ուսանողին

12 Հունվար 2018

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն այսօր հյուրընկալեց «Արմենիա TV»-ով հեռարձակվող «Ամենախելացին» նախագծի 5–րդ եթերաշրջանի հաղթող ճանաչված ՀՊՏՀ աուդիտ մասնագիտացման հեռակա 2-րդ կուրսի մագիստրանտ Հայկազ Մելքումյանին և հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանին:

Դեկանը ներկայացրեց ուսանողին, նրա հաջողությունները, ապա հպարտությամբ ընդգծեց, որ ՀՊՏՀ ուսանողը հեռուստախաղում ներկայացավ որպես ինտելեկտուալ, բազմակողմանի զարգացած, փայլուն գիտելիքներով և հմտություններով օժտված երիտասարդ:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորեց Հայկազ Մելքումյանին, նշեց, որ ՀՊՏՀ յուրաքանչյուր աշխատակցի և ուսանողի հաջողություն համարում է համալսարանի համար մեծ պատիվ, որն անկեղծորեն ուրախացնում է և հպարտանալու առիթ ստեղծում: «Այս բոլոր հաջողությունները մեր համալսարանի հեղինակությունն ու կշիռն են բարձրացնում, ի հայտ բերում այն իրողությունը, որ մեր կրթօջախում հասակ է առնում իրապես զարգացած և առաջադեմ երիտասարդություն, ինչի համար մենք հպարտ ենք»,- ընդգծեց Կորյուն Աթոյանը՝ ավելացնելով, որ պատրաստ է բուհի հնարավորության սահմաններում աջակցել Հայկազին: Ռեկտորը նրան նվիրեց Ուոլթեր Այզեքսոնի հեղինակությամբ Սթիվ Ջոբսի կենսագրությունը ներկայացնող հայերեն հրատարակությունը:

Նշենք, որ Հայկազ Մելքումյանը ՀՊՏՀ ռեկտորի հրամանով նաև կստանա դրամական պարգևատրում:

Մեր ուսանողը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը:

Հայկազ Մելքումյանի հաղթանակի մասին մեր բաժնի ավելի վաղ արված հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ goo.gl/zz8ZPY :

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ

Նորությունը դիտվել է 1668 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք