Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ ուսանող Տիգրան Հարությունյանը հաղթանակ է բերել Հայաստանին

11 Հունվար 2018

 

Հայաստանի ուժեղագույն երիտասարդ միջազգային վարպետներից մեկը՝ Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում 2011թ համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն, 2012թ. Աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների մրցանակակիր, Հայաստանի պատանիների յոթակի չեմպիոն Տիգրան Հարությունյանը ՀՊՏՀ հանրային ֆինանսներ մասնագիտության հեռակա մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող է: Նա հաղթել է տարեսկզբին Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Այն քաղաքում կայացած շախմատի երիտասարդական բաց առաջնությունում, ինչի մասին տեղեկացանք օրերս:

Մրցաշարին մասնակցել են 143 շախմատիստներ՝ 11 երկրից։ Հայաստանն ունեցել է 5 ներկայացուցիչ՝ Տիգրան Հարությունյան,  Արթուր Դավթյան, Վահե Դանիելյան, Հովհաննես Հակոբյան և Սոնա Ասատրյան։

Կայացած 9 տուրերի արդյունքում Տիգրան Հարությունյանը վաստակել է 7․5 միավոր և զբաղեցրել 1-ին հորիզոնականը։ Այսպիսով, ՀՊՏՀ ուսանողը նոր տարում առաջին հաղթանակն է բերել Հայաստանին:

  

Մեր ուսանողի շախմատային հաջողությունները շատ են, և վերջին շրջանում դրանք նոր որակ և արժեք են ձեռք բերում, ինչի համար մենք հպարտ ենք: Այսօրվանից Տիգրան Հարությունյանը մասնակցելու է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը, որը ուժեղագույն առաջնություն է:

Շնորհավորում ենք մեր մագիստրանտին և մաղթում նորանոր հաղթանակներ: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

  

Նորությունը դիտվել է 531 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք