Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ ուսանող Վահան Տեր-Բալյանը ՌԴ բազկամարտի վեցակի չեմպիոն է դարձել

09 Փետրվար 2018

Ֆինանսներ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Վահան Տեր-Բալյանը նոր տարին սկսել է մարզական մեծ հաջողությամբ: Նպատակասլաց մարզիկը հերթական անգամ նվաճել է չեմպիոնի կոչումը. հունվարի 29-ից փետրվարի 2-ը ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կայացած Ռուսաստանի բազկամարտի 2018թ. առաջնությունում, 19-21 տարեկանների  65-70 քաշային կարգում դարձել է բացարձակ հաղթող՝ և' աջ, և' ձախ ձեռքերով: Այսպիսով, Վահանն ստացել է 3 ոսկի մեդալ, 3 դիպլոմ: Վճռորոշ հաղթանակով մեր ուսանողը ձեռք է բերել Եվրոպայի  և Աշխարհի բազկամարտի առաջնությունների ուղեգրեր: 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այսօր հյուրընկալել  է Վահան Տեր-Բալյանին, շնորհավորել ու զրուցել մարզական ձեռքբերումների և առաջիկա անելիքների շուրջ: Նշենք, որ այս հաղթանակով նա դարձավ ՌԴ վեցակի չեմպիոն, իսկ աջ ու ձախ ձեռքերով  բացարձակ չեպիոն էր դարձել նաև 2015 թ.: Ոգեշնչված մարզիկը, առանց ժամանակ վատնելու, արդեն իսկ պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, միաժամանակ, լրջորեն է վերաբերվում տնտեսագիտական կրթությանը, փորձում է միշտ ներկա լինել դասերին, լսել դասախոսություններն ու կատարել հանձնարարությունները: Ի դեպ, Վահանը հաջող է հանձնել  1-ին կիսամյակի քննությունները:

Ջավախքցի մարզիկի մասին պատմելու բազմաթիվ առիթներ ենք ունեցել. ՀՊՏՀ «Տնտեսագետ» ամսագրի տարեվերջյան համարում՝ «Հաղթանակներիս գրավականը Ջավախքն է» վերնագրի ներքո վերստին անդրադարձել էինք նրա ձեռքբերումներին: Հիշեցնենք, որ ՈւԽ հայտարարած մրցույթում նա դարձել էր «ՀՊՏՀ լավագույն ուսանող մարզիկ» անվանակարգի հաղթողը: Ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնը վերջին տարիներին Վահանին ներառում է ՀՊՏՀ լավագույն 10 մարզիկների ցանկում:

Յուրաքանչյուր հաղթանակ ու գնահատական նորովի է ոգևորում ու շահամիտում Վահան Տեր-Բալյանին, ուստի ամեն անգամ, մենք սիրով ներկայացնում ենք նրա նվաճումները, մաղթում նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 782 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք