Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ ուսանողներն այցելել են Վանաձորի մանկատուն

29 Հունվար 2018

Մեր համալսարանի ուսանողական կառույցի տարեսկզբյան ծրագրերի շարքում, ինչպես միշտ, սոցիալական ուղղվածության միջոցառումներն են: Հայոց բանակի տոնին ուսխորհրդականներն այցելել են Վանաձորի մանկատուն, օրը նշել հայրենիքի ապագա զինվորների հետ:

«Ծնողական խնամքից զուրկ երեխաները հասարակության լիիրավ անդամ են, երկրի վաղվա զինվորը, քաղաքացին, ուսանողը, ապագան: Մենք փորձում ենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի նրանք զգան մեր մշտական ներկայությունն իրենց կողքին, ուշադրությունն ու հոգատարությունը»,-նշել է ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը:

Նմանատիպ միջոցառումների կարևորությունն ընդգծել է նաև մանկատան տնօրենը՝ ասելով, որ այսպիսով երեխաները ջերմություն և ուշադրություն են զգում հասարակության կողմից:

ՀՊՏՀ-ականները դատարկաձեռն չեն եղել, մանկատան սաներին ուրախացրել են տոնական ծրագրով՝ երգ ու պարով, անակնկալ խաղերով ու նվերներով: Բանակի օրվա առիթով ուսանողներն ու երեխաները միասին կտրել են խորհրդանշական տորթն ու մեր երկրին խաղաղություն մաղթել:

Լուսանկարները՝ ՈւԽ-ից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ

Նորությունը դիտվել է 392 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք