Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ ուսանողներին ներկայացվեց «ISET»-ի մագիստրոսական ծրագիրը

09 Ապրիլ 2015

Համալսարանի միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում այսօր  Թբիլիսիի պետական համալսարանի Տնտեսագիտության միջազգային դպրոցի  (ISET) ներկայացուցիչները ՀՊՏՀ ուսանողներին ներկայացրեցին դպրոցի միջազգային մագիստրոսական ծրագիրը: Հանդիպումը կազմակերպել էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:

Թբիլիսիի պետական համալսարանի Տնտեսագիտության միջազգային դպրոցի մագիստրանտներ  Միքայել Սուքիասյանը, Վարդան Ղարագյոզյան և Արտակ Ոսկանյանը շնորհանդեսի տեսքով  ներկայացրեցին ISET-ի ստեղծման պատմությունը, կառուցվածքը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսումնառության գործընթացը, ուսանողական առօրյան, կրթաթոշակային ծրագրերը և այլն:

Առանձնահատուկ խոսվեց ընդունելության քննությունների և  փորձառությունների  մասին: Ինչպես նշեցին մագիստրոսները՝ ISET -ը հնարավորություն է տալիս ստանալ բարձրորակ կրթություն, բուհում դասավանդում են արտասահմանից հրավիրված դասախոսներ, ուսուցումը անգլերեն լեզվով է:

Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանեցին ուսանողների հարցերին:

 

 

 

 






ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  


 Նախորդ  նորություններն` այստեղ

 

Նորությունը դիտվել է 326 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք