Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ ուսանողները մասնակցել են «Կանաչ ակադեմիայի» դասընթացներին

04 Դեկտեմբեր 2017

«Հայնրիխ Բյոլ» (HBS) հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի հայտարարած «Կանաչ Ակադեմիայի» ընդունելության մրցույթում հաղթած ՀՊՏՀ 5 ուսանողներ  նոյեմբերի 25-29-ը Աղվերանում մասնակցել են  համանուն դասընթացին: Հաղթողները որոշվել են մոտիվացիոն նամակի և հարցազրույցի հիման վրա:

Հնգօրյա միջոցառումը բաղկացած է եղել մի շարք դասախոսություններից և քննարկումներից։ Յուրաքանչյուր օրվա սկզբում հրավիրյալ դասախոսը օրվա թեմայով հանդես է եկել դասախոսությամբ, որից հետո ծավալվել է ինտերակտիվ քննարկում:

Դասախոսությունները վերաբերել են Հայաստանում էներգետիկ, բնօգտագործման այլընտրանքների որոնմանն ուղղված հարցերի, Արցախյան հակամարտության կարգավորմանը, գենդերային խտրականության վերացմանը, նեոլիբերալիզմին (նորազատականություն), Ազգ-բանակ հայեցակարգին:

«Կանաչ Ակադեմիայի» դասընթացին մասնակցած ՀՊՏՀ ուսանողներն են՝ բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Մարիետա Դանիելյանը, Նարինե Մինասյանը, Հասմիկ Հարությունյանը և հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ Կարեն Մեհրաբյանն ու Վոլոդյա Ավետիսյանը: Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ դասընթացը լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերելու լայն հարթակ էր՝ հագեցած ուսուցողական և ժամանցային միջոցառումներով:

Բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության ուսանողները հատկապես տպավորված են Հայաստանում Էկոգյուղերի ստեղծման հնարավորությունների քննարկումից:

ՀՊՏՀ ուսանողների և «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի համագործակցությունը շարունակական է, որպես ապագա տնտեսագետներ, նրանք մասնակցելու են նաև  առաջիկա միջոցառումներին: 

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 28-ին «Կանաչ Ակադեմիայի» ընդունելության մասին տեղեկացնելու  նպատակով ՀՊՏՀ-ում էր «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի հայաստանյան ծրագրերի համակարգող Օլյա Ազատյանը. հրապարակմանը ծանոթացեք հետևյալ հղումով՝ https://goo.gl/d4Cicx:

           

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 527 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք