Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ-ում քննությունները մոտենում են ավարտին, առջևում վերահանձնումներն են

23 Հունվար 2018

ՀՊՏՀ-ում դեկտեմբերից մեկնարկած առկա և հեռակա կրթաձևերի քննությունները մոտենում են ավարտին: Այս մասին այսօր կայացած ՀՊՏՀ ռեկտորատի 1-ին նիստում զեկուցեցին ֆակուլտետների դեկանները՝ մանրամասնելով, որ քննություններն ընթանում են սահմանված քննագրաֆիկներին համապատասխան, արտառոց դեպքեր չեն եղել, առկա են մի քանի բողոքարկումներ:

 

Դեկանների զեկուցումների համաձայն, այս շաբաթ կավարտվեն բոլոր կրթաձևերով հայտարարված քննությունները և կսկսվեն  վերահանձնումները, որոնց գրաֆիկները ևս հաստատված են: Հիշեցնենք, որ դրանք ավելի վաղ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հրապարակել էր, կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով`  http://www.asue.am/am/ֆակուլտետներ/քննագրաֆիկներ-409

 

Ընթացիկ հարցերի շարքում անդրադարձ եղավ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին ուղղված ուսանողների դիմումներին, ուսման վարձավճարների գանձնման գործընթացին:

 

 

 

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ

Նորությունը դիտվել է 883 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք