Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ-ում ներկայացվեց «Գլոբալ Յուգրեդ» ծրագիրը

14 Փետրվար 2014

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր  կայացավ հանդիպում՝ ուսանողների և  «Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ» («Irex») կազմակերպության կրթական ծրագրերի պատասխանատու Սոնա Մատինյանի հետ, որը ներկայացրեց «Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը (Գլոբալ Յուգրեդ)»: Նշենք, որ մեր ուսանողների հետաքրքրվածությունը բավականին մեծ էր:

«Irex»-ի  ներկայացուցիչը նախ խոսեց կազմակերպության մասին՝ ներկայացնելով գործունեությունը, նպատակները, առաքելությունը և այլն, ապա՝ նշված ծրագիրը, դրան դիմելու ընթացակարգն ու այլ մանրամասներ:

Ինչպես նշեց  Սոնա Մատինյանը, ծրագրի շրջանակներում ուսանողները հնարավորություն կունենան մեկ կիսամյակ սովորելու ԱՄՆ-ի համալսարաններում կամ համայնքային քոլեջներում: Ծրագիրը կմեկնարկի օգոստոսին և նույն ամսվա ընթացքում ընտրված ուսանողներն արդեն կմեկնեն ԱՄՆ: Ծրագրի ներկայացուցչի խոսքով՝ կազմակերպությունը կհոգա ուսանողների բոլոր ֆինանսական ծախսերը՝ ներառյալ ուղևորավճարը: Կընտրվեն այն ուսանողները, ովքեր կունենան համապատասխան գիտելիքներ:

Ծրագրի հետ կապված բոլոր մանրամասներին, ինչպես նաև հայցադիմումին  կարող եք ծանոթանալ irex.am կայքից, կամ դիմել կազմակերպության գրասենյակ՝ Պարոնյան 8 հասցեով: Ծրագրին կարող են դիմել միայն առկա համակարգում սովորող ուսանողները:

Հիշենցենք, որ ծրագրին դիմելու վերջնաժամկետն է  2014թ. փետրվարի 28-ը, ժամը 1700-ը:

Վերջում կազմակերպության ներկայացուցիչը պատասխանեց ուսանողների հարցերին:

Բոլորին մաղթում ենք հաջողություն:

 

 

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  

Նորությունը դիտվել է 391 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք