Ֆինանսական ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ հանդիսասրահում հյուրընկալվեցին «Քեյ-Փի-Էմ-Ջի» (KPMG) աուդիտրական, հարկային և խորհրդատվական ծառայություններ մատուցող մասնագիտական ընկերությունների համաշխարհային ցանցի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները:
«Մեր աշխատակիցների բանակում այսօր շատ են ՀՊՏՀ-ի շրջանավարտները: Նրանք բոլորն էլ որակյալ մասնագետներ են և բարձր են պահում ձեր բուհի պատիվը: Ուստի ինձ համար մեծ պատիվ է այս լսարանի առաջ պատմել մեր ընկերության մասին»,-ասաց KPMG ընկերության հայաստանյան գրասենյակի ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Սոնա Մարտիրոսյանը և ներկայացրեց ընկերությունը:
Նրա տեղեկացամբ` 150 տարվա պատմություն ունեցող, միջազգային ճանաչում վայելող «Քեյ-Փի-Էմ-Ջի»-ն Հայաստանում իր գրասենյակը հիմնել է 1997 թվականին և արդեն ունի ավելի քան 60 աշխատակից, որոնց միջոցով համադրվում են տեղական բիզնեսի վերաբերյալ գիտելիքներն ու հարուստ միջազգային փորձը: Ընկերությունն իր աշխատակիցների մեջ կարևորում է երեք հատկություն` բարձրակարգ ծառայություններ մատուցելու ունակությունը, այցելուների խնդիրների լուծումը, թիմային աշխատանքը: Սոնա Մարտիրոսյանը ուսանողներին տեղեկացրեց նաև, որ շուտով` մայիս-հունիս ամիսներին, «Քեյ-Փի-Էմ-Ջի»-ն կհայտարարի թափուր աշխատատեղերի մասին, և լավագույն շրջանավարտները կարող են այստեղ աշխատանք գտնել:
2012 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունների փաթեթը ներկայացրեց ՀՊՏՀ շրջանավարտ, ընկերության հարկային բաժնի պետ Գևորգ Զաքինյանը: Հարկային փաթեթի լուսաբանումը հատկապես հետաքրքրական էր ֆինանսական և հաշվապահական հաշվառման ու աուդիտի ֆակուլտետների բակալավրիատի 4-րդ կուրսերի ուսանողների և մագիստրանտների համար:
Ավարտին` Գ. Զաքինյանը պատասխանեց ներկաների հարցերին:
Լոնդոնի Րիջընթ Քոլեջի տնօրեն Սթիվ Ֆիլիպսն այսօր կհյուրընկալվի ՀՊՏՀ –ում
Այսօր, ժամը 12. 00-ին ՀՊՏՀ ռեկտորատի հարկում գտնվող նիստերի սրահում տեղի կունենա հանդիպում Լոնդոնի Րիջընթ Քոլեջի տնօրեն Սթիվ Ֆիլիպսի հետ, որի ընթացքում կներկայացվեն 2012 թ. ամառային դպրոցի ծրագիրը և Հ...
Շնորհանդես` նվիրված մեղրի տեղական շուկայի մարքեթինգային հետազոտություններին
Մայիսի 22-ին, ժամը 11.00-ին ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսեցիները, «Մարքեթինգային հետազոտություններ» առարկայի շրջանակներում թիվ 3 լսարանում կներկ...
«Տնտեսագետի» մարտ-ապրիլյան համարը կարդացեք նաև ASUE.am կայքում
Սիրով տեղեկացնում ենք, որ «Տնտեսագետ» ամսագրի հերթական` մարտ-ապրիլյան թողարկման էլեկտրոնային տարբերակն այսօրվանից ներբեռնված է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Մեդիա» բաժնի ««Տնտեսագետ» ամսագիր» ենթաբաժնում: Կր...
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետն էլ ամփոփեց ավարտական աշխատանքների և մագիստրոսական ատենախոսությունների պաշտպանությունների արդյունքները
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ ֆակուլտետում ամփոփվել են առկա բակալավրիատի ֆինանսներ, արժեթղթերի շուկա, ապահովագրա...