Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ-ում հյուրընկալվեցին Արագածավանի թիվ 1 դպրոցի աշակերտները

25 Հոկտեմբեր 2017

Այսօր ՀՊՏՀ-ում հյուրընկալվեցին Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմի անդամներն ու 8-12-րդ դասարանների աշակերտները: Հանդիպման ընթացքում ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը մանրամասն ներկայացրեց համալսարանում գործող մասնագիտությունները, ուսման վարձերը, ուսումնառելու պայմանները, այդ թվում՝ ընդունելության քննությունները, համալսարանում իրագործվող սոցիալական ծրագրերը, ուսման վարձի զեղչի կիրառման չափանիշները և սկզբունքները, «Էրազմուս +» փոխանակման ծրագրի մանրամասները և այլն: Պրոռեկտորը անդրադարձավ գիտահետազոտական աշխատանքներում ուսանողների ներգրավման հնարավորություններին, ուսանողական խորհրդի գործունեությանը և այլն: Այնուհետև հարց ու պատասխանի ժամանակ աշակերտները հնարավորություն ստացան հղելու իրենց հուզող հարցերը:

Այս մասին հայտնում են ուսումնական բաժնից՝ հավելելով, որ հանդիպման ավարտին աշակերտները շրջայց կատարեցին համալսարանում, մասնավորապես շրջեցին կառավարման ֆակուլտետի մասնաշենքում, այցելեցին համակարգչային կենտրոն, «Ամբերդ» հետազոտական կենտրոն, գրադարան, մարզադահլիճ:

 

 

 

  

 

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 567 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք