Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ-ում հայտագրվել է 1333 դիմորդ. ամփոփվել է առկա բակալավրիատի ընդունելության 1-ին փուլը

02 Հունիս 2015

ՀՊՏՀ 2015-2016 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի դիմորդների փաստաթղթերի ընդունելության (1-ին փուլ) արդյունքներն  ամփոփվել են. հայտագրվել է 1333 դիմորդ: Այս մասին մեզ տեղեկացրեց  ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը:

«Արդյունքների համաձայն՝ բոլոր մասնագիտությունների գծով առկա է մրցույթ, և որևէ մասնագիտության գծով թափուր տեղեր չունենք: Կարող ենք ասել, որ մեր բուհը պահպանում է իր բարձր հեղինակությունը»,-ընդգծեց Մերի Բադալյանը:

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի փոխանցմամբ՝ առկա բակալավրիատում ընդունելության 2-րդ փուլը  կկազմակերպվի հունիսի 25-ից հուլիսի 2-ը (այս փուլում կարող են դիմել ՀՀ երկքաղաքացիներն ու օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները):


Մերի Բադալյանը հատուկ շնորհակալություն է հայտնում բուհի ղեկավարությանը, ընդունող հանձնաժողովի անդամներին, ընդունող հանձնաժողովի ուսանողական շտաբին, բոլոր գործընկերներին՝ ՀՊՏՀ-ում ընդունելության գործընթացը պատշաճ կազմակերպելու համար:

Նշենք, որ հունիսի 1-6-ը ընդունվում են ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի անվճար տեղերի համար հայտերը: Հունիսի 8-ից հուլիսի 8-ը կընդունվեն առկա մագիստրատուրայի վճարովի տեղերի համար հայտերը:

2015-2016 ուստարվա ընդունելությանն առնչվող մանրամասները ներկայացված են կայքի «Ընդունելություն» խորագրի ներքո. http://goo.gl/jvOqe0 

Բոլոր դիմորդներին մաղթում ենք հաջողություն:

 








ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն` այստեղ 

 

Նորությունը դիտվել է 1675 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք