Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ-ն նորովի է ներկայանում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում

20 Ապրիլ 2012

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն օրերս թարմացրել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում մեր բուհի մասին առկա տեղեկատվությունը։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (Yerevan.am) «Քաղաքային տնտեսություն» խորագրի «Կրթություն» ենթախորագրի ներքո այսուհետ կարելի է գտնել մեր համալսարանի մասին նոր և առավել ամբողջական տեղեկատվություն՝ ինչպես հայերենով, այնպես էլ անգլերենով: 

Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանն՝ ընդգծելով, որ վերոհիշյալ կայքում մեր բուհի մասին պատմող տեղեկատվությունն արդեն բավական հնացած էր և չէր պարունակում անհրաժեշտ տեղեկություններ: 

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նորությունը դիտվել է 354 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք