Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ-ն հյուրընկալել է գերմանական համալսարանի պատվիրակությանը

26 Սեպտեմբեր 2017

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և գերմանական Ցվիկաուի կիրառական գիտությունների համալսարանի միջև համագործակցություն հիմնելու նպատակով, փաստահավաք այցի համար, նախորդ տարի նշված համալսարանները համատեղ հայտով դիմել էին Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող DAAD կրթաթոշակին:

Ինչպես հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից գերմանական  վերոնշյալ համալսարանի պատվիրակությունը սեպտեմբերի 18-22-ը հյուրընկալվել է ՀՊՏՀ-ում և մի շարք հանդիպումներ ունեցել: Հյուրերը նախ այցելել են ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ, հանդիպել տնօրեն Սոս Խաչիկյանի, աշխատակիցների և ուսանողների հետ: Ապա, հաշվի առնելով հյուրընկալված պրոֆեսոր Քրիստիան-Անդրեաս Շումանի գիտական հետաքրքրությունը, պատվիրակությունը հանդիպել է տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանի հետ: 

Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում, որտեղ տնօրեն Արմեն Գրիգորյանը օտարերկրացի գործընկերներին ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները: Կենտրոնի հետազոտողները պրոֆեսորներ Քրիստիան-Անդրեաս Շումանի և Ռալֆ Միշել Րոբերի հետ իրենց հետաքրքրող հարցերն են քննարկել:

Այնուհետ գերմանական պավիրակությանը հյուրընկալել է գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Կողմերը քննարկել են փոխգործակցության ուղղությունները, ձևակերպել համագործակցության համաձայնագրի հիմնական դրույթները և նախանշել առաջիկա անելիքները:

Գերմանական պատվիրակությունը և ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը  հանդիպել են նաև Հայաստանում DAAD-ի  գրասենյակի ուսումնական և կրթաթոշակային ծրագրերի ավագ խորհրդատու Մերի Նավասարդյանին: Կողմերը քննարկել են հնարավոր կրթաթոշակները, որոնց ակադեմիական փոխանակումների նպատակով  կարող են դիմել գործընկեր բուհերի դասախոսները և ուսանողները:

   

Լուսանկարները՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 591 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք