Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ մարզական ակումբը նոր շունչ կտա համալսարանական սպորտին

12 Հունվար 2018

Համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնը տարին սկսել է  աշխատանքային նոր եռանդով: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի հրամանով, օրերս ամբիոնը  հիմնադրել է մարզական ակումբ, որի առաքելությունը  համալսարանական սպորտի զարգացումն է: Այն զբաղվելու է բուհական մարզական միջոցառումների կազմակերպմամբ, ուսանողներին նախապատրաստելու է հանրապետական խաղերին, աշխուժացնելու է միջբուհական համագործակցությունը և այլն:

Հասարակական հիմունքներով, մարզական ակումբի ղեկավար է նշանակվել վերոնշյալ ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը:

«Ակումբը գործելու է մեր ամբիոնին կից, այն համակարգելու է գործող մարզական բաժանմունքների աշխատանքը, համախմբելու է ինչպես մարզասեր ուսանողներին, այնպես էլ դասախոսներին, աշխատակիցներին: Արդեն ուրվագծել ենք առաջիկա միջոցառումները. փետրվարի սկզբին կանցկացնենք ավանդական դարձած «Դասախոսական  գավաթ» միջբուհական առաջնությունը, այնուհետև կկազմակերպենք նաև ներբուհական «Դասախոսական գավաթ»: 2-րդ կիսամյակում շեշտը կդնենք ուսանողների մարզավիճակի բարելավման վրա, կպատրաստվենք միջբուհական առաջնություններին: Անելիքները շատ են, հուսով ենք՝ ակումբը նոր որակ կհաղորդի համալսարանական մարզական կյանքին»,-նշեց Հովհաննես Գաբրիելյանը:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 1180 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք