Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ հեռակա բակալավրիատ է ընդունվել 235 դիմորդ. հրապարակում ենք ցուցակները

24 Հոկտեմբեր 2016

Հեռակա  ուսուցմամբ  բակալավրի կրթական ծրագրով  2016-2017 ուսումնական տարում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան է ընդունվել 235 դիմորդ:

Ընդունվածների ցուցակները, որը մեզ է տրամադրել ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը, ներկայացնում ենք բուհի պաշտոնական կայքում. կարող եք ծանոթանալ այստեղ:

Տեղեկացնենք, որ հեռակա բակալավրիատի առաջին կուրսեցիների 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքները կմեկնարկեն երեք շաբաթից՝ նոյեմբերի 14-ին:

Ի գիտություն ընդունվածների՝ ուսման վարձավճարները պետք է վճարել մինչև նոյեմբերի 5-ը:

Շնորհավորում ենք ՀՊՏՀ ընդունվածներին և մաղթում հաջող ուսումնառություն:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


 Նախորդ  նորություններն` այստեղ

Նորությունը դիտվել է 841 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք