Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն սկսեց աշխատանքը

05 Մայիս 2016

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդունող հանձնաժողովն այսօր սկսեց իր աշխատանքը: Համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ընդունող հանձնաժողովի  նախագահ Կորյուն Աթոյանը աշխատանքների մեկնարկից առաջ հանդիպեց հանձնաժողովի կազմին, քննարկեց գործընթացը լավագույն ձևով կազմակերպելու և անցկացնելու հարցը: Նշենք, որ հանձնաժողովի նախագահի տեղակալը ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանն է, պատասխանատու քարտուղարը՝ կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Մերի Բադալյանը:

«Շնորհավորում եմ ձեզ ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվելու, այս բարդ, բայց միաժամանակ պատասխանատու գործը ստանձնելու կապակցությամբ: ՀՊՏՀ ապագա ուսանողի համար մեր համալսարանի մասին պատկերացումներն սկսվում են ընդունող հանձնաժողովի հետ շփումից, ուստի ակնկալում եմ այնպիսի մոտեցում, որը դիմորդին, նրա ծնողին օբյեկտիվ պատկերացում կտա մեր համալսարանի մասին»,- հանձնաժողովի անդամներին ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը: Ռեկտորը նաև ընթացակարգային որոշ հանգամանքների վրա ուշադրություն հրավիրեց, տվեց հանձնարարականներ՝ կարևորելով՝ եղեք ուշադիր, որպեսզի թյուրիմացություններ չլինեն:

Գործընթացի կազմակերպական մասին անդրադարձավ նաև հանձնաժողովի նախագահի տեղակալ, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը:

Հանձնաժողովի անդամները շնորհակալություն հայտնեցին ռեկտորին՝ նման վստահության համար և հավաստիացրեցին, որ աշխատանքը կլինի գոհացուցիչ:

 

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ  

Նորությունը դիտվել է 522 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք