Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքը

18 Օգոստոս 2016

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանի տեղեկացմամբ՝ Տնտեսագիտական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2016-2017 ուսումնական տարվա ընդունելության երկրորդ փուլի (վճարովի տեղերի համար) դիմորդների հայտագրումը շարունակվում է և կավարտվի օգոստոսի 25-ին ժամը 18.00-ին (http://media.asue.am/upload/dimord_2016/MA_specialties.pdf):

Նույն օրը, պատասխանատու քարտուղարի հավաստիացմամբ, կմերկնարկի 2016-2017 ուսումնական տարվա ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի  դիմում-հայտերի ընդունման գործընթացը: Հայտագրումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 25-ը: Հեռակա ուսուցման վերաբերյալ հայտարարությունը տե՛ս http://media.asue.am/upload/dimord_2016/heraka_ndun_2016.pdf :

Հիշեցնենք՝ փաստաթղթերն ընդունվում են ՀՊՏՀ-ում` Երևան, Նալբանդյան 128 հասցեում, ֆինանսական ֆակուլտետի մասնաշենքի 1-ին հարկում: Տեղեկությունների համար զանգահարել` 593-473:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  


 Նախորդ  նորություններն` այստեղ

Նորությունը դիտվել է 735 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք