Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները կարող են անվճար հոդվածներ տպագրել միջազգային գիտական ամսագրում

11 Հուլիս 2017

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, տ.գ.թ. Գայանե Թովմասյանն ընդգրկվել է Ուկրաինայի Սումիի պետական համալսարանի հիմնադրած  Academic Research and Management Guidance Publishing-ի “Business Ethics and Leadership’’ գիտական ամսագրի խմբագրական խորհրդի կազմում (http://armgpublishing.sumdu.edu.ua/journals/bel/), ինչը հնարավորություն է ընձեռում  ՀՊՏՀ դասախոսներին և ուսանողներին նշված ամսագրում անվճար հոդվածներ տպագրել: Այս մասին տեղեկացրեց Գայանե Թովմասյանը՝ հավելելով, որ ամսագրերն առաջիկայում ինդեքսավորվելու են SCOPUS or Web Of Science շտեմարաններում:

Academic Research and Management Guidance Publishing-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակն է մեծացնել միջազգային համագործակցությունը և ապահովել նոր գիտական գաղափարներ: ARMG Publishing-ը ամսագրեր է հրատարակում երեք ուղղությամբ ՝ բիզնես էթիկա, ֆինանսական շուկաներ, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ:

Ամսագրերին և դրանց գիտական ուղղություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://armgpublishing.sumdu.edu.ua/journals/:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 1689 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք