Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ գրադարանը՝ ռուսաստանյան վեբինարի հայաստանյան միակ մասնակից

16 Մարտ 2017

Մեր համալսարանի  գրադարանը, որդեգրելով արդիականացման շարունակական քաղաքականությունը, լավագույն փորձի տեղայնացման նպատակով հետևում է ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի գրադարանային և գիտահրատարակչական ոլորտի զարգացման միտումներին: Մարտի 13-ին  ՀՊՏՀ գրադարանը մասնակցել է ռուսաստանյան խոշոր «Юрайт» գրահրատարակչության (http://www.urait.ru/) կազմակերպած «Յուրայթի նորարարական կրթական ծառայությունները և տեխնոլոգիաները՝ ի նպաստ դասավանդողների»  թեմայով՝  դասախոսների, ղեկավարների, գիտական գրադարանների համար նախատեսված վեբինարին: Հայաստանից մասնակցել է ՀՊՏՀ գրադարանը: Այս մասին տեղեկացնում է գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

«Ուսումնական ձեռնարկների հրատարակման մեջ մասնագիտացած «Юрайт»-ը մեզ շատ հետաքրքրեց: Միջոցառման ձևաչափը թույլ տվեց առանց ֆիզիկական ներկայության, ծանոթանալ հրատարակչության աշխատանքային էջի նոր հնարավորություններին: Այն  նաև մեծ հարթակ էր, որտեղ «փորձարկվեցին նոր դասագրքերը»՝ էլեկտրոնային տարբերակով»,-նշեց գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը և հավելեց, որ նման միջոցառումներին մասնակցությունը թույլ է տալիս ոչ միայն ծանոթանալ տվյալ հրատարակչության նորույթերին, այլև  գրադարանը համալրելու համար ձեռք բերել և կիրառել  դրանց նոր ձևաչափերը՝ էլեկտրոնային գրքեր, աուդիոգրքեր և այլն:  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 701 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք