Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հայցորդը՝ նորարարության հեղինակ

19 Հունվար 2018

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի  ընդհանուր տնտեսագիտության  ամբիոնի հայցորդ, երիտասարդ հետազոտող  Արմինե Հարությունյանին    հունվարի 18-ին  ՀՀ  մտավոր սեփականության  գործակալության կողմից  շնորհվել է  օգտակար մոդելի հեղինակային իրավունքը հաստատող վկայական: Երիտասարդ նորարարի մոդելն առնչվում է «Միջնորմային սալիկների»  արտադրությանը: Մոդելի փորձարկումներն անցկացվել են գերմանական հայտնի կազմակերպություններում,   գործնական  կիրառություն ստացել  (այժմ կիրառվում է  ռուսական  «ООО Развития» կազմակերպությունում): Այս մասին տեղեկացնում են մասնաճյուղից:

Նորարարության հեղինակը նշում է՝ որ մեր երիտասարդությունը մեծ մտավոր ներուժ ունի և տեխնոլոգիական մերօրյա ժամանակաշրջանում նոր խոսք ասելու համար պետք է համառ ու հետևողական աշխատանք, հավատ ու խանդավառություն:

Իրեն աջակցելու համար Արմինեն շնորհակալություն է հայտնում գիտական ղեկավար, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանին և մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմին:

Շնորհավորում ենք երիտասարդ գիտնականին, մաղթում նորանոր բացահայտումներ:

Լուսանկարները՝ մասնաճյուղից:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 3317 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք