Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ առաջին դիմորդը հայտագրվեց. բուհում մեկնարկել է ընդունելության գործընթացը

05 Մայիս 2015

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօրվանից մեկնարկել է 2015-2016 ուստարվա ընդունելությունը,  ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը սկսել է իր աշխատանքը:

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը մեզ հայտնեց, որ համալսարան է դիմել առաջին դիմորդը. նա Ժենյա Ասատրյանն է: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում դիմորդն ասաց, որ  իրեն գրավում է տնտեսագետի մասնագիտությունը և սիրելի մասնագիտությունը ստանալու համար  հայաստանյան բուհերից ընտրել է ՀՊՏՀ-ն:

«Ընտրել եմ կառավարում մասնագիտությունը, որը նշել եմ առաջին հայտով: Հուսով եմ՝ հաջող կհանձնեմ բոլոր քննությունները և շուտով կդառնամ Տնտեսագիտական համալսարանի ուսանող»,-վստահորեն ասաց Ժենյան, հավելելով, որ դպրոցում գերազանց առաջադիմություն ունի:

Մերի Բադալյանի փոխանցմամբ՝ այսօրվանից սկսվել է առկա բակալավրիատի ընդունելության 1-ին փուլը:   

Նշենք, որ դիմորդների հայտագրումը կատարվում է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովում, որը գտնվում է բուհի ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկում: Հասցեն` Նալբանդյան 128, հեռախոս` 593 473: 

Բոլոր դիմորդներին մաղթում ենք հաջողություն:

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ 

 

Նորությունը դիտվել է 538 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք