Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը՝ համաշխարհային հեղինակավոր զեկույցում

02 Փետրվար 2018

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի «Ուղեղային կենտրոններ և քաղաքացիական հասարակություն» ծրագրի ուղեղային կենտրոնների հեղինակավոր համաշխարհային վարկանիշային զեկույցում «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններ» բաժնի շուրջ 200 համանման հաստատությունների շարքում զբաղեցրել է 65-րդ տեղը:

Տվյալ բաժնում զեկույցի հեղինակներն ընդգրկել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ուղեղային կենտրոնները: 
Հայաստանի համալսարանական ուղեղային կենտրոններից լավագույների շարքում ընդգրկվել են միայն Հայաստանի Ամերիկյան համալսարանի Քաղաքականության վերլուծության Թրփանճյան կենտրոնը (23-րդ տեղ) և «Ամբերդ» հետազոտական կենտրոնը (65-րդ)
Մենք ձգտում ենք ավելիին...

Զեկույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://repository.upenn.edu/cgi/viewcontent.cgi…

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 542 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք