Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ-ականները մասնակցել են ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովին

28 Ապրիլ 2014

Հայաստանի Ազգային գրադարանում  ապրիլի 26-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության երևանյան գրասենյակի,  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի և Պետական կառավարման ակադեմիայի հետ համագործակցության  ծրագրի շրջանակներում: Խորհրդաժողովի ընթացքում նշված համալսարանների ավելի քան վաթսուն ուսանողներ նմանակել են  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեությունը: Խորհրդաժողովն անցկացվել է անգլերեն և  նվիրված է եղել  Ռուանդայի ցեղասպանության 20-րդ տարելիցին, օրակարգի թեման եղել է 1994 թ. Անվտանգության խորհրդի հատուկ նիստը այս ցեղասպանության վերաբերյալ:

Նախքան  խորհրդաժողովն անցկացվել  են նախապատրաստական դասընթացներ, որի միջոցով ուսանողները ծանոթացել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեությանը, կառուցվածքին, ընթացակարգերին, ինչպես նաև ճարտասանության և բանակցություններ վարելու հմտություններին: Մասնակիցները Արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների բաժանմունքի ղեկավարի հետ հատուկ քննարկում են ունեցել ցեղասպանությունների հարցերի շուրջ, ծանոթացել դրանք կանխելու համար ՄԱԿ-ի ձեռնարկած քայլերին: Նրանք քննարկել են ցեղասպանության մասին կոնվենցիան և Պաշտպանելու պատասխանատվության մասին հայեցակարգը:

Կոնֆերանսի ավարտին ուսանողներն  ընտրել են լավագույն պատվիրակությունը, որի մասնակիցները ստացել են հուշանվերներ: Բոլոր մասնակիցները ստացել են հավաստագրեր: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրությունից:

Խորհրդաժողովին մեր համալսարանից մասնակցել են արտաքին կապերի բաժնի աշխատակիցներն ու 16 ուսանողներ: Իսկ լավագույնը համարված պատվիրակության կազմում եղել է նաև մեր բուհի ուսանող Հայկ Ամիրխանյանը: Այս մասին ՀՊՏՀ  լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն` այստեղ 

Նորությունը դիտվել է 301 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք