Նորություններ

Բաժիններ

 

«Հետճգնաժամային աշխարհ. ժամանակակից տնտեսության մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով դասախոսություն ՀՊՏՀ–ում

26 Ապրիլ 2012

Ինչպես նախապես տեղեկացրել էինք, «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» խորագրով միջոցառման շրջանակներում Հայաստանում է գտնվում Սանկտ Պետերբուգի էկոնոմիկայի և ֆինանսների պետական համալսարանի պատվիրակությունը: Այսօր հիշյալ համալսարանի պրոռեկտոր Սերգեյ Միկաձեն, միջազգային կապերի գծով ռեկտորի խորհրդական Անդրեյ Դավիդովը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ Սոֆյա Ռեկորդը ՀՊՏՀ հյուրերն էին։

 

Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը հյուրերին ներկայացրեց ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը` հույս հայտնելով, որ այս հանդիպումը օգտակար կլինի և նախադրյալ կհանդիսանա հետագա կապերի ու համագործակցության:

Այնուհետև պրոռեկտոր Սերգեյ Միկաձեն ներկայացրեց  Սանկտ Պետերբուրգի էկոնոմիկայի և ֆինանսների պետական համալսարանը` իր կառուցվածքով, ուսումնական և գիտակրթական, արտաքին կապերին ուղղված գործընթացներով:

Սոֆյա Ռեկորդի ելույթի թեման էր «Հետճգնաժամային աշխարհ. ժամանակակից տնտեսության մարտահրավերները և հնարավորությունները», որը բանախոսը ներկայացրեց հանգամանորեն։ Դասախոսության ավարտին հյուրը պատասխանեց ներկաների հարցերին։

 

 

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Նորությունը դիտվել է 270 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք