Նորություններ

Բաժիններ

 

Հեռակա բակալավրիատ է ընդունվել 185 դիմորդ. ցուցակները՝ առցանց

20 Հոկտեմբեր 2017

Հեռակա բակալավրիատի ընդունելությամբ ՀՊՏՀ-ում ամփոփվել է 2017-2018 ուստարվա ընդունելության գործընթացը:

Հեռակա բակալավրիատ է ընդունվել 185 դիմորդ, ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը տրամադրել է ընդունվածների անվանացանկը, որին կարող եք ծանոթանալ այստեղ:  

1-ին կուրսի դասերը կմեկնարկեն օրեր անց՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 14.05-ին: Ուսման վարձը պետք է վճարել մինչև հոկտեմբերի 30-ը, ուսման վարձերի գանձման համար ՀՊՏՀ-ում գործող դրամային հաշվեհամարներին ծանոթացեք նշված հղումով՝ http://media.asue.am/upload/career/HAYTARARUTYN_USMAN_VARCERI_GANCMAN.pdf :

Հեռակա ուսուցման բակալավրիատի 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/rectorat/2017/qaxvacq_28.08.2017.pdf :

Բոլոր ֆակուլտետների 1-ին կուրսերի դասացուցակները կհրապարակենք առաջիկայում:

Շնորհավորում ենք, մաղթում հաջող ուսումնառություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 2150 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք