Նորություններ

Բաժիններ

 

Հաստատվեց հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի 2-րդ կիսամյակի ուսումնական ժամանակացույցը

26 Դեկտեմբեր 2017

ՀՊՏՀ նիստերի դահլիճում այսօր կայացավ ռեկտորատի տարեվերջյան նիստը, որը մեկնարկեց առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի գիտամանկավարժական փորձառության արդյունքների ներկայացմամբ: Դեկանները մանրամասն ներկայացրեցին, թե փորձառության քանի ուսանող է մասնակցել, քանիսն են հաշվետվություն ներկայացրել և պաշտպանել:

Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցը, որը հաստատվեց: Ժամանակացույցին, որը տրամադրել է ուսումնական բաժինը, կարող եք ծանոթանալ այստեղ:

Քննարկվեցին նաև մի շարք ընթացիկ հարցեր: ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ռեկտորատի անդամներին հիշեցրեց, որ վաղը տեղի է ունենալու գիտխորհրդի ընդլայնված նիստը: Այս մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  http://www.asue.am/am/էջեր-220//գիտխորհրդի-ընդլայնված-նիստ-դեկտեմբերի-27-ին-3541:

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 720 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք