Նորություններ

Բաժիններ

 

Հանդիպում՝ Մեծ Բրիտանիայի համալսարանների ներկայացուցչի հետ

20 Նոյեմբեր 2013

ՀՊՏՀ  միջազգային համագործակցության կենտրոնի սրահում (Տեմպուս) այսօր տեղի ունեցավ  հանդիպում  Մեծ Բրիտանիայի համալսարանների (Չեստերի համալսարանի (University of Chester), Անգլիայի Ռուսկին համալսարանի (Anglia Ruskin University),  Լոնդոնի Կոմերցիայի դպրոցի (London School of Commerce), Լոնդոնի Բիզնեսի և իրավագիտության դպրոցի (London School of Business and Law) ներկայացուցիչ Լիլյա Հովհաննիսյանի հետ:

Հանդիպման ընթացքում Լիլյա Հովհաննիսյանը ներկայացրեց բիզնես վարչարարության (MBA) մագիստրոսի կրթական ծրագրի  հետ կապված բոլոր մանրամասները՝ ընդունելության կարգը, առաջարկվող ծրագրերը և այլն: Ընդունելությունը կատարվում է փետրվար, հունիս և հոկտեմբեր ամիսներին:

MBA ծրագրին դիմելու համար պետք է հանձնել TOEFL IBT  /80միավոր/  կամ  IELTS  /6.0 միավոր/,  և այդ արդյունքները համապատասխան փաստաթղթերի հետ ներկայացնել արտաքին կապերի բաժին: 

Ինչպես նշվեց հանդիպմանը, վերոնշյալ համալսարանների կողմից առաջարկվող մագիստրոսական ծրագրերով ուսուցումը 12 ամիս է՝ 3 կիսամյակ:

 

 

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Լիլյա Հովհաննիսյանն  ընդգծեց` ՀՊՏՀ ուսանողների համար գնային առումով արտոնյալ պայմաններ կգործեն: Բոլոր հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին՝ lilya.hovhannisyan@lsclondon.co.uk , իսկ  փաստաթղթերի հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել  ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին:

Ի դեպ, ծրագրին կարող են դիմել նաև բոլոր նրանք, ովքեր ՀՊՏՀ շրջանավարտ են (տարբեր տարիների):

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 

Նորությունը դիտվել է 351 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք