Նորություններ

Բաժիններ

 

Հայտնի են ՀՊՏՀ առկա մագիստրատուրա ընդունվածների անունները. ցուցակներ

02 Սեպտեմբեր 2016

2016-2017 ուստարում ՀՊՏՀ առկա վճարովի մագիստրատուրայի ընդունելության մրցույթի արդյունքներն ամփոփվել են, և մեր համալսարանի ընդունող հանձնաժողովն այսօր հրապարակում է ընդունվածների ցուցակները:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ում  առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2016-2017 ուսումնական տարվա ընդունելության շեմային քննություններն անցկացվեցին օրեր առաջ՝  օգոստոսի 30-ին:

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանի փոխանցմամբ՝ 430 դիմորդից ընդունելության շեմային քննությունները հաղթահարել են 355-ը: Առկա մագիստրատուրայում ընդհանուր թվով կա 531 ուսանող, այդ թվում՝ առաջին փուլով (ներքին մրցույթով) ընդունվել է 162 դիմորդ, որպես բանակից զորացրված ընդունվել է 8 դիմորդ, ԼՂՀ նպատակային տեղերով ընդունվել է 8 դիմորդ, արտոնությամբ ընդունվել է 4 դիմորդ:

Առկա մագիստրատուրա ընդունվածների ցուցակներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով` http://media.asue.am/upload/dimord_2016/ARKA_MAG_1.pdf:

Առկա մագիստրատուրայի դասացուցակները, որոնցում կարող են լինել որոշակի փոփոխություններ, ևս հրապարակված ու հասանելի են ՀՊՏՀ կայքում՝ հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/ֆակուլտետներ/դասացուցակ/մագիստրատուրա-320:

Նշենք, որ ՀՊՏՀ-ում շարունակվում է 2016-2017 ուստարվա հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի փաստաթղթերի ընդունելությունը (մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ):

Նշված հղումով կարող եք տեղեկանալ անհրաժեշտ փաստաթղթերին, մասնագիտություններին, վարձավճարներին, այլ մանրամասների՝  http://media.asue.am/upload/dimord_2016/heraka_ndun_2016.pdf :

Շնորհավորում ենք ՀՊՏՀ մագիստրատուրա ընդունվածներին: Հիշեցնենք, որ առկա մագիստրատուրայի առաջին կուրսեցիների ուսումնական պարապմունքները կմեկնարկեն սեպտեմբերի 5-ին, ժամը 14.00-ին:

Բարի գալուստ ՀՊՏՀ:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին   


Նախորդ  նորություններն` այստեղ

Նորությունը դիտվել է 972 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք