Նորություններ

Բաժիններ

 

Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսան ՀՊՏՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ

05 Ապրիլ 2013

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր հյուրընկալվեց  Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսան: Մեր բուհի հրավերով կայացած հանդիպմանը նա հանդես եկավ «Դրամավարկային քաղաքականությունը երկընթաց աշխարհում» թեմայով անգլերեն դասախոսությամբ:

Ողջունելով ներկաներին` ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ներկայացրեց հյուրին      և հույս հայտնեց, որ այս հանդիպումը երկուստեք օգտաշատ կլինի:

Դասախոսության շրջանակներում Գիլերմո Տոլոսան ներկայացրեց դրամավարկային քաղաքականության արդի գերակայություններին, գնաճի զսպման քաղաքականությանը, միջազգային ֆինանսական ճգնաժամին առնչվող հիմնախնդիրներ: Դասախոսության ավարտին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը և ուսանողները հնարավորություն ունեցան հյուրին հղելու հարցեր  և ծավալվելու հետաքրքիր քննարկում: Հանդիպման ավարտին Գիլերմո Տոլոսան պատրաստակամություն հայտնեց կրկին հյուրընկալվելու համալսարանում և այլ թեմաներով ևս հանդես գալու դասախոսություններով:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նորությունը դիտվել է 296 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք