Նորություններ

Բաժիններ

 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան է ընդունվել 981 դիմորդ. ընդունվածների ցուցակները` ՀՊՏՀ պաշտոնական կայքում

15 Հուլիս 2015

ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2015-2016 ուսումնական տարվա համար բակալավրի ծրագրով ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքներն արդեն հայտնի են և հրապարակվել են:

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան է ընդունվել  981  դիմորդ (7-ը՝ արտոնություններով), 84-ը՝ անվճար, այդ թվում՝ 10-ը ՀՀ պաշտպանության նախարարության հայտով:

Ցածր միավորներ վաստակած դիմորդներին, ովքեր չեն հաղթահարել մրցութային շեմը, խորհուրդ ենք տալիս չվհատվել և մասնակցել ՀՊՏՀ բակալավրիատի հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին:

2015-2016 ուսումնական տարվա համար ՀՊՏՀ բակալավրի ծրագրով ընդունելության անվճար և վճարովի առկա ուսուցման տեղերի մրցույթների ցուցակները մեզ տրամադրել է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը:

Արտոնությամբ ընդունված դիմորդների ցուցակը՝ այստեղ, անվճար ընդունված դիմորդների ցուցակը՝ այստեղ, վճարովի ընդունվածներինը՝ այստեղ:

Շնորհավորում ենք բոլոր ընդունվածներին:

 

 

 

 

 

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ  

 

 

Նորությունը դիտվել է 5059 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք