Նորություններ

Բաժիններ

 

Կոփելով տնտեսագիտական միտքը. խաղ-մրցույթ՝ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետում

18 Դեկտեմբեր 2017

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի բակալավրական խմբերի՝ տնտեսագիտություն մասնագիտության 2-րդ և մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության 3-4-րդ կուրսերի ուսանողների համար, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Կարեն  Գրիգորյանը  դեկտեմբերի 15-ին կազմակերպել է տնտեսագիտական խաղ-մրցույթ: Խաղը վարել է նշված ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Հարություն Արզումանյանը, մրցատյանում եղել են Կարեն Գրիգորյանը, տ.գ.թ., դոցենտներ Ծովինար Կարապետյանը և Գայանե Ավագյանը: Ինտելեկտուալ միջոցառմանը ներկա է գտնվել տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը:

Կարեն Գրիգորյանի խոսքով՝ մրցույթի անցկացման նպատակը  ուսանողների տնտեսագիտական միտքն ու տրամաբանությունը կոփելն էր, թիմային աշխատանք կատարելու հմտությունների զարգացումը, ինչպես  նաև ուսանողական առօրյան առավել հետաքրքրիր ու օգտակար դարձնելը:

Առաջադրվել են տրամաբանական հարցեր, ինտելեկտուալ մրցապայքարում հաղթել է մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության 3-րդ կուրսի թիմը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության 4-րդ կուրսի և տնտեսագիտություն մասնագիտության 2-րդ կուրսի թիմերը: Առաջին տեղը նվաճած ուսանողներն արժանացել են հատուկ մրցանակի՝ մակրոէկոնոմիկայի ամբիոնի կողմից հրատարակված դասագրքերի, իսկ 2-3-րդ տեղերը զբաղեցրածներն ստացել են պատվոգրեր:

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 448 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք