Նորություններ

Բաժիններ

 

Կայացավ ֆինանսական հաշվառման ամբիոնի գիտական սեմինարը

27 Հոկտեմբեր 2017

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանի, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մերի Բադալյանի, ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանի, դասախոսների և ուսանողների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ ֆինանսական հաշվառման ամբիոնի սեմինարը:

Բացման խոսքում Գագիկ Վարդանյանն ամփոփեց ՀՊՏՀ վերջին տարիների գիտական գործունեության արդյունքը՝ նշելով, որ ամբիոնները ևս մեծ դերակատարում ունեն համալսարանի գիտական ներուժի բացահայտման և իրացման գործում: Այս համատեքստում պրոռեկտորը կարևորեց յուրաքանչյուր ամբիոնի ներդրումը և ընդգծեց՝ սեմինարներից ակնկալվում է գիտական կիրառելի արդյունք:

Ամբիոնի վարիչ, դոցենտ Ալվարդ Սարգսյանն իր հերթին ողջունեց նախաձեռնությունը, խոսեց իրենց ամբիոնում կատարվող գիտական աշխատանքների մասին:  Ամբիոնի գործունեության մասին խոսելիs Ալվարդ Սարգսյանը ներկայացրեց նաև իրենց նոր՝ մասնագիտական դասընթացների կազմակերպման նախաձեռնությունը: Ի դեպ, այս մասին մեր հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  http://www.asue.am/am/էջեր-220//մասնագիտական-դասընթաց-նոր-հարկային-օրենսգիրք-թեմայով-3447:

Տ.գ.թ., ասիստենտներ Գոհար Կոստանյանը և Անուշ Գասպարյանը զեկուցումներ ներկայացրեցին համապատասխանաբար «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացումը՝ ըստ միջազգային ստանդարտների» և «Ֆինանսական հաշվառման և վերահսկողության արդի մոտեցումները առևտրային բանկերում» թեմաներով:

Գոհար Կոստանյանը պարզաբանեց ֆինանսական հաշվետվությունների մեկնաբանման փուլերը, դրանք են՝ որակական բնութագրեր, բազային գործիքներ, ֆինանսական գործակիցների վերլուծություն, այնուհետև անդրադարձավ պարզ հաշվային հնարքներին և ֆինանսական հաշվետվությունների մեկնաբանման հիմնական գործակիցներին:

 Անուշ Գասպարյանի զեկուցումը հիմնված էր ՀՀ առաջատար առևտրային բանկերի (օրինակ՝ HSBC, «Ամերիաբանկ») համեմատական վերլուծության վրա: Ասիստենտը դիտարկեց ֆինանսական ակտիվների և պարտավորությունների ռիսկերը, տոկոսադրույքի ռիսկի կառավարմանն առնչվող հարցեր, 3 խոշոր բանկերի օրինակով հաշվարկեց տոկոսային ռիսկը:

Գիտական սեմինարն ուղեկցվեց քննարկմամբ, հարց ու պատասխանով:

  

ՀՊՏՀ Լրատովության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 641 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք