Նորություններ

Բաժիններ

 

Կայացավ ՀՊՏՀ խորհրդի նիստը

19 Հունվար 2018

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր կայացավ համալսարանի խորհրդի նիստը՝ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ: Օրակարգի առաջին հարցը՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2017 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2018 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին», զեկուցեց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

 Շնորհավորելով խորհրդի անդամներին անցած տոների առթիվ, ինչպես նաև խորհրդի նորընտիր անդամներին՝ Կորյուն Աթոյանը ներկայացրեց համալսարանի անցած տարվա գործունեությունը, առանձնացրեց բուհի գլխավոր ձեռքրբերումները, անդրադարձավ ուսումնական գործընթացին, գիտահետազոտական գործունեությանն ու բարձրագույն կրթության երրորդ աստիճանին, միջազգային, ուսանողական խորհրդի գործունեությանը, հասարակայնության հետ կապերին, սոցիալական քաղաքականությանը, տնտեսական  և ֆինանսական գործունեությանը՝ մանրամասնելով  2017թվականի բյուջեի կատարման արդյունքները, 2018թ. բյուջեի ցուցանիշները: 

Համալսարանի ղեկավարը ներկայացրեց նաև համալսարանի գործունեության բոլոր ոլորտներում առկա խնդիրներն ու դժվարությունները՝ ընդգծելով այն ուղղություններն ու աշխատանքները, որոնք բարելավման կարիք ունեն: Հաշվետվությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/hashvetvutyun_2017.pdf:

Լսելով ռեկտորի զեկուցումը՝ խորհուրդը միաձայն քվեարկությամբ հավանություն տվեց ՀՊՏՀ 2017 թվականի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսատնտեսական գործունեությանը, համալսարանի 2017թ. բյուջեի կատարման արդյունքները գնահատեց բավարար և հաստատեց 2018թ. բյուջեն: Խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց Կորյուն Աթոյանին կատարած աշխատանքի համար, որը խորհրդի կողմից միահամուռ դրական գնահատականի արժանացավ:

          

Վաչե Գաբրիելյանն անդրադարձավ երեկ ՀՀ Կառավարության կողմից հավանության արժանացած «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի, «Կրթության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը՝  նշելով, որ նախագծի ընդունումը բուհերին կբերի մեծ փոփոխություններ, որոնց պատշաճ նախապատրաստվելու համար հարկավոր է կատարել լրջագույն աշխատանք: Խորհրդի նախագահն առաջարկեց այս փուլն իրագործելու համար ռեկտորատին հանձնարարել պատրաստել եռամյա ռազմավարության ծրագիր, ինչը միաձայն հավանության արժանացավ:  

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի նախագահին և անդամներին՝ համալսարանի գործունեության բարելավման նկատմամբ ցուցաբերած շահագրգիռ և սրտացավ վերաբերմունքի համար, հավաստեց, որ ռազմավարական ծրագրի մշակման ժամանակ հաշվի կառնվեն խորհրդի բոլոր անդամների տեսակետներն ու նկատառումները, ինչը թույլ կտա ստեղծել ավելի հաջող  ծրագիր:

 

          

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ

Նորությունը դիտվել է 986 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք