Նորություններ

Բաժիններ

 

Կայացավ անգլերենի երկամսյա դասընթացի վերջին դասը

26 Հունիս 2013

Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանողուհիներ /մագիստրոսներ/ Նինել Գասպարյանի և Մարիամ Դավթյանի նախաձեռնությամբ և ՀՊՏՀ արտաքին բաժնի աջակցությամբ մեր ուսանողների համար կազմակերպվել էր անգլերենի երկամսյա անվճար դասընթաց, որի նպատակն էր` զարգացնել անգլերեն բանավոր խոսքը, վարելու անգլերեն բանակցություններ, անցկացնելու քննարկումներ ժամանակակից թեմաների շուրջ, պատրաստելու շնորհանդեսներ անգլերենով, կատարելու թիմային տարբեր աշխատանքներ, դիտելու անգլալեզու ֆիլմեր, որոնց կհաջորդեն քննարկումներ: 
Այսօր դասընթացի վերջին օրն էր: ՀՊՏՀ ուսանողները վերջին դասին ևս ներկայացրին շնորհանդեսներ, որոնք առնչվում էին տարբեր թեմաների: Ուսանողներն ընտրել էին ժամանակակից թեմաներ, ինչպես, օրինակ, “A person, who shook the world: Bilgeyts” /«Մարդ, ով ցնցեց աշխարհը. Բիլգեյթս»/, “Our lovely city Yerevan” /«Մեր սիրելի քաղաք Երևանը»/ և այլն:
Մեր զրույցում դասընթացը նախաձեռնած ուսանող-աղջիկները նշեցին, որ իրենց հիմնական նպատակն էր զարգացնել ուսանողների անգլերեն բանավոր հաղորդակցվելու հմտությունները, շնորհանդեսներ ներկայացնելու ունակություններն ու այս կամ այն թեմայի շուրջ քննարկումներ ծավալելը: Դասընթացներն անց են կացվել մի քանի խմբերում:
Ուսանողուհիները նշեցին նաև, որ երկամսյա աշխատանքի ընթացքում կազմակերպել են հետաքրքիր ուսուցողական խաղեր, որը արդյունավետ միջոց է հատկապես բանավոր անգլերենի զարգացման համար: 
Նինել Գասպարյանն ու Մարիամ Դավթյանը հատուկ շնորհակալություն հայտնեցին ՀՊՏՀ-ին` ի դեմս արտաքին կապերի բաժնի`  համագործակցության և աջակցության համար: 


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նորությունը դիտվել է 468 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք