Նորություններ

Բաժիններ

 

Լույս է տեսել Յուրի Հովականյանի «Գիտության և տեխնիկայի փիլիսոփայություն և պատմություն» գիրքը

09 Հունվար 2018

ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Յուրի Հովականյանն ընթերցողին է առաջարկում «Գիտության և տեխնիկայի փիլիսոփայություն և պատմություն» գիրքը, որը հրատարակվել է ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ, ՀՊՏՀ «Տնտեսագետ» հրատարակչությունում: Այն հեղինակի դասախոսությունների համառոտագրությունն է, որոնք երկար տարիներ ընթերցում է մեր համալսարանի ասպիրանտների համար: «Որպես գիտության և տեխնիկայի, դրանց զարգացման օրինաչափությունների ու սոցիալական հետևանքների, գիտական ավանդույթների, ժառանգորդման, նորարարության, գիտական հետազոտության մեթոդաբանության և գիտնականի բարոյական պատասխանատվության հիմնախնդիրներին նվիրված ավելի քան երեսունհինգ տարիների որոնումների և ընդհանրացումների արդյունք՝ այս աշխատությունը հասցեագրված է ուսանողներին, ասպիրանտներին, դասախոսներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են նշված հիմնախնդիրներով». ասված է գրքի ներածությունում:

Գրախոսներն են ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, փ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սարգսյանը, նույն ամբիոնի պրոֆեսոր, փ.գ.դ. Սուրեն Սարգսյանը, պատասխանատու խմբագիրն է փ.գ.դ, պրոֆեսոր Վալերի Միրզոյանը: Վերջինս գրքի առաջաբանում երիտասարդ տնտեսագետներին ուղղված խմբագրի իր խոսքում  նշում է. «…ներկայացվող շարադրանքը դիտում եմ իբրև մի յուրատեսակ «կամուրջ»՝ հեղինակից դեպի նրա մտքերի հասցեատերը՝ երիտասարդ գիտնականները: Կամրջի մի կողմում գիտության մեջ առաջին քայլերն անողներն են, մյուս կողմում՝ խոհուն փիլիսոփայի, հմուտ մանկավարժի, պրպտող հետազոտողի հարուստ աշխարհը»: 

 

 

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 2231 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք