Նորություններ

Բաժիններ

 

Լեզվական խնդիրները՝ սեմինարի առանցքում (թարմացված)

25 Հոկտեմբեր 2017

Լեզուների ամբիոնն այսօր անցկացրեց հերթական գիտական սեմինարը, որի ընթացքում զեկուցումներ ներկայացրեցին դոցենտներ Ռուզաննա Խոստիկյանը, Վիոլետա Կարապետյանը և դասախոս Շողակաթ Հարությունյանը:

Ամբիոնի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Սուսաննա Չալաբյանը ողջունեց սեմինարի մասնակիցներին, ներկայացրեց թեմաները, ապա խոսքը տրամադրեց զեկուցողներին:

«Հոմանիշության նշանակալիությունը գործարար անգլերենում» թեման պարզաբանեց Ռուզաննա Խոստիկյանը: Նրա ելույթը ընդարձակ անդրադարձ էր տնտեսագիտական, մասնավորապես գործարար անգլերենում հանդիպող հոմանիշների իմաստային նրբերանգներին, կիրառման նպատակահարմարությանը: Մի քանի օրինակներ դիտարկելով՝ դոցենտը մեկնաբանեց, թե իմաստով իրար մոտ բառերից  ինչպես կարելի է ընտրություն կատարել՝ մասնագիտական լեզվում միտքն առավել ճշգրիտ արտահայտելու համար:

Վիոլետա Կարապետյանի հոդվածը «Ձևաբանական շեղումների հարցերի շուրջ» (“К вопросу о морфологический деривации”) թեմայով էր: Օրինակներ մեջբերելով՝ նա ցույց տվեց, թե ռուսերենում ինչպես են կատարվում բառակազմական փոփոխությունները: 

Սեմինարն ամփոփեց Շողակաթ Հարությունյանը՝մասնակիցների ուշադրությանը  ներկայացնելով «Տնտեսագիտության լեզուն և լեզվի տնտեսումը» (“Язык экономики и экономика языка”) թեման: Դասախոսն իր դիտանկյունից մեկնաբանեց տնտեսագիտական լեզվում հանդիպող խնդիրները և անդրադարձավ անհարկի բառերի օգտագործման դեպքերին:

Սուսաննա Չալաբյանը մեզ տեղեկացրեց, որ ամբիոնի հերթական սեմինարը տեղի է ունենալու վաղը, և ելույթ են ունենալու հայոց լեզվի դասախոսները:  Մասնավորապես  դասախոսներ Ռեմիկ Մալոյանը հանդես է գալու  «Հեղինակային նորաբանություններ» (Հ.Շիրազ), Զոյա Ստեփանյանը՝ «Հայկական լեռնաշխարհը որպես հնդեվրոպական լեզվի   հայրենիք», Հասմիկ Ճոկլինյանը՝ «Դարձվածքները որպես խոսքի պատկերավորման միջոց» և  բ.գ.թ., դոցենտ Արծվիկ Սուվարյանը՝ «Անորոշ դերբայի կիրառությունը ժամանակակից հայերենում և գերմաներենում» զեկուցումներով:

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 489 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք