Նորություններ

Բաժիններ

 

Ի՞նչ է կատարվում ՀՀ ֆինանսական շուկաներում. ներկայացնում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնը

09 Դեկտեմբեր 2016

ՀՊՏՀ  «Ամբերդ»  գիտահետազոտական կենտրոնի կողմից ամփոփվել են ՀՀ ֆինանսական շուկայում նոյեմբեր ամսին կատարված գործառնությունները:

 Համաձայն ամփոփման՝ նոյեմբեր ամսվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը կիրառել է հիմնականում իրացվելիության կրճատման գործիքներ: Իրացվելիության ավելացման գործիքներից ռեպո գործառնություններով գործարքներ չեն կնքվել, ինչը պայմանավորված էր հիմնականում բանկային համակարգում իրացվելիության ավելցուկով և ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքների և պահուստավորման տոկոսադրույքի նվազեցմամբ: ԿԲ-ն իրականացրել է նաև պետական պարտատոմսերի առք 1 մլրդ ծավալով։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը ամսվա ընթացքում  հիմնականում դրսևորել է աճի միտում՝ ամսվա վերջին ամսվա սկզբի դրությամբ աճելով մոտ 0.70% առքի և վաճառքի փոխարժեքների  համար: Եվրոյի և ռուբլու դեպքում փոխարժեքները անկում են ապրել կապված հիմնականում միջազգային շուկաներում փոխարժեքների տատանումների հետ:

Ռեպո և  սվոփ գործառնությունների, միջբանկային վարկերի շուկաներում նույնպես ակտիվ է եղել: Արտաբորսայական ռեպոների ծավալը նվազել է 15.4%-ով, Եվրոբոնդերով կնքված ռեպոների ծավալը աճել՝ 43.3%-ով: Միջբանկային վարկերի շուկաներում նկատվել են տարբեր միտումներ: ՀՀ դրամով միջբանկային վարկերը աճել են 35%-ով, իսկ դոլարային վարկերը նվազել 38.3%-ով: Սվոփ շուկայում դոլարով կնքված սվոփների ծավալը աճել է 261.1%-ով: Բացի այդ կնքվել են նաև սվոփ պայմանագրեր եվրոյով:

 Պետական պարտատոմսերի և առաջնային և երկրորդային շուկաներում հիմնականում գրանցվել է բավականին մեծ ակտիվություն և հիմնականում տոկոսադրույքների նվազման միտումներ, ինչի արդյունքում  շրջանառության մեջ եղած կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը նոյեմբեր ամսվա վերջին կազմել է 7.9337% (հոկտեմբերի վերջին՝ 8.8753): Միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը շրջանառության մեջ կազմել է 14.0361%՝ նախորդ ամսվա վերջի 14.2320%-ի փոխարեն:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գործարքների ծավալը նախորդ ամսվա համեմատ աճել  է մոտ 32 անգամ, իսկ եկամտաբերությունները՝ պայմանավորված ֆինանսական շուկաներում եկամտաբերությունների նվազման միտումներով, էականորեն նվազել են: Բաժնետոմսերի շուկայում գործարքների ծավալը մոտ 4 անգամ պակասել է նախորդ ամսվա ցուցանիշից:

Ստորև անցեք ակտիվ հղումներով և ծանոթացեք ամբողջական պատկերին՝

Ֆինանսական շուկայի ամփոփ ցուցանիշներ -Ֆինանսական շուկաներ

Արտարժույթի շուկայի ամփոփ ցուցանիշներ-Արտարժույթի շուկա

ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ամփոփ ցուցանիշներ-ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականություն և դրամավարկային գործառնություններ

Ֆինանսական շուկաների վիճակը և զարգացումները 2016թ նոյեմբեր ամսին (ամսական տեսություն )

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ  

Նորությունը դիտվել է 843 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք