Նորություններ

Բաժիններ

 

«Ինչպե՞ս սկսել իմ բիզնեսը». սեմինար ՀՊՏՀ-ում

26 Նոյեմբեր 2015

Մեր համալսարանի մեծ  դահլիճում այսօր կայացավ «Ինչպե՞ս սկսել իմ բիզնեսը»  խորագրով  սեմինար, որը վարեց  Ayvazyan & Partners բիզնեսի  կառավարման ընկերության հիմնադիր, բիզնես թրեյներ  Վահե Այվազյանը: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի աջակցությամբ:

Սեմինարը համախմբել էր մեծաթիվ  ուսանողների, որոնք հիմնականում մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետից էին: Մասնակցում էին նաև նշված ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ:

Ներկաներին ողջունեց շարունակական և լրացուցիչ կենտրոնի առաջատար մասնագետ Աիդա Առուստամյանը, ներկայացրեց հյուրին, ապա խոսքը փոխանցեց նրան:

Վահե Այվազյանը, սկսելով բանախոսությունը, անդրադարձավ սեփական բիզնեսը հիմնելու առաջին իսկ պահերից հանդիպող դժվարություններին, գործարարին անհրաժեշտ բիզնես գիտելիքներին ու հմտություններին, մտածողությունը շաղկապեց բիզնեսի հաջողության հետ , խոսեց հարկային դաշտ- բիզնես փոխհարաբերությունների, բիզնեսում խնայողություններ կատարելու և այլնի  մասին: Բիզնես թրեյները, կանգ առնելով  բիզնեսի ղեկավարի անձնային որակների վրա, ընդգծեց աշխատասիրության կարևորությունը:

Սեմինարը ինտերակտիվ էր, նյութը մատուցվեց պատկերավոր օրինակներով, ծավալվեց ակտիվ հարցուպատասխան:  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ 

 

Նորությունը դիտվել է 360 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք