Նորություններ

Բաժիններ

 

Ընդունելությունն ավարտվել է. առաջիկայում քննություններն են

26 Սեպտեմբեր 2017

ՀՊՏՀ-ում երեկ ավարտվել է 2017-2018 ուսումնական տարվա հեռակա ուսուցման  բակալավրիատի և մագիստրատուրայի համար ընդունելությունը:

Մեզ հետ  զրույցում ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վադիմ Գրիգորյանը ներկայացրեց դիմորդների ընդհանուր թիվը: Այսպես, հեռակա բակալավրիատի համար հայտագրվել է 230, մագիստրատուրայի համար՝ 245 դիմորդ:  

Եղեգնաձորի մասնաճյուղն ունի 49,  Գյումրու մասնաճյուղը՝ 24 դիմորդ:

«Ընդունող հանձնաժողովն այժմ զբաղված է քննությունների կազմակերպման հարցերով. սեպտեմբերի 29-ից  հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենան մագիստրատուրայի շեմային հարցազրույցներն ու բակալավրիատի ընդունելության քննությունները («Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Օտար լեզու»): Մեր հանձնաժողովի աշխատանքը կամփոփվի նոյեմբերի 1-ին»,-ասաց պատասխանատու քարտուղարը:

Մագիստրատուրայի դիմորդներին հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 14.00-ին ՀՊՏՀ-ում կայանալու են շեմային քննությունները (հարցազրույցները): 

Բակալավրիատի դիմորդները (այդ թվում՝ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերի) իրենց քննությունների ժամանակացույցին կարող են ծանոթանալ ընդունող հանձնաժողովի տրամադրած աղյուսակում:

Մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 2410 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք